fbpx
Իրավական

Հայտնի է «Ռեստարտ»-ի տղաների գերծով դատական նիստի օրը

«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի ընկերներ,

Այսօր տեղեկացա, որ իմ և 5 ընկերներիս գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին ժամը 17:00-ին ք․ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Շենգավիթի նստավայրում։

Ինձ և իմ 5 ընկերներին սույն թվականի մարտի 4-ի լույս գիշերվա դեպքի հետ կապված հարուցվել էր քրեական գործ։ Մեզ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2֊րդ մասի 1֊ին կետով, այսինքն՝ նախաքննության արդյունքում քննչական մարմիններին և ՀՀ Դատախազությանը հաջողվել է «պարզել», որ մենք, միմյանց հետ նախնական համաձայնության գալով, բացահայտ կերպով փորձել ենք խմբակային առևանգում կատարել։

Հայտարարում եմ, որ ես և իմ ընկերները չենք ընդունում առաջադրված մեղադրանքը՝ համարելով այն ոչ իրավաչափ և կատարվածի հետ առհասարակ առնչություն չունեցող։

Միևնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ սույն քրեական գործով ներգրավվածներս նախաքննության ընթացքում զերծ ենք մնացել ցանկացած տեսակի գնահատականներ հնչեցնելուց կապված ՀՀ արդարադատության մարմինների հետ։ Իհարկե, մենք ունենք օբյեկտիվ պատկերացումներ թե՛ ՀՀ ոստիկանության, թե՛ քննչական մարմինների և թե՛ դատական իշխանությունների վերաբերյալ, սակայն այս ընթացքում լռել ենք՝ հույս ունենալով, որ մեր կողմից իրականացված արարքը կստանա արդար և տեղին որակավորում։

Սակայն այժմ արդեն մենք մեր գործունեության մեջ լինելու ենք ավելի ազատ և ոչ կաշկանդված։ Ասեմ ավելին, մենք մեզ պարտավորված ենք զգում բարձաձայնելու այն բոլոր անարդարությունների մասին, որոնց բախվել ենք այս ընթացքում և անելու հարցադրումները այս իրավիճակի համար պատասխանատու բոլոր անձանց, քանի որ կարծում ենք՝ իրական հանցագործությունը կլինի հենց մեր լռությունը։

Հարգանքով՝ Դավիթ Պետրոսյան, Հրաչ Խլղաթյան, Յուրի Ավագյան, Գարիկ Միսկարյան, Դավիթ Սիմոնյան, Արամայիս Պետրոսյան»։

https://www.facebook.com/davidpetrosyan.david/posts/3398824506798144

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ