fbpx
Առողջապահություն

Հայակական արտադրության ՊՇՌ թեստերը պատրաստ են. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախարարը հայտնում է, որ հայկական արտադրության կորոնավիրուսի թեստերը պատրաստ են:

«Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը պատրաստ են։ Նրանք կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։

‼️ Սա շատ լուրջ առաջընթաց է մեր բժշկագիտության և հիմնարար գիտությունների համար։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին թեստերը մշակելու և արտադրելու համար, ինչպես նաև պարետատանը դրանց մշակման համար անհրաժեշտ պարագաները և նյութերը ձեռք բերելու և Հայաստան ներկրելու համար»,-ասվում է գրառման մեջ։

https://www.facebook.com/ATorosyanOfficial/photos/a.338898002963138/1262929837226612/?type=3&theater

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ