«Ազատությանն» Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ հայկական բանակի 75 զինծառայողներ կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտի 75-ամյա հաղթանակին նվիրված զորահանդեսին։
Շարասյունը, ըստ Ստեփանյանի, կծածանի պատերազմի եռակի շքանշանակիր Թամանյանական դիվիզիայի դրոշն ու Հայաստանի եռագույնը։
Շքերթին մասնակցելու հրավեր է ստացել նաև պաշտպանության նախարարը, վերջինիս մասնակցության մասին առայժմ չի հաղորդվում։