Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, հետևելով իր մարդասիրական առաքելությանը և արձագանքելով օգնության կոչին, կազմակերպում է դրամահավաք՝ ուղղելու հարևան Իրանում ջրհեղեղի աղետալի հետևանքները մեղմելուն։ Այս մասին հայտնում են կառույցի լրատվական բաժնից:
Մասնավորապես նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով 77 մարդ զոհվել է, 790-ը վնասվածքներ են ստացել։ Հեղեղումներ են եղել երկրի հարավարևմտյան՝ ընդհանուր հաշվով ավելի քան 1900 քաղաքներում ու գյուղերում, տարհանվում է 60 հազար մարդ, ջրհեղեղի հասցրած նյութական վնասը գերազանցում է 1 միլիարդ դոլարը:
Կառույցը դիմում է բոլոր շահագրգիռ կողմերին`անհատներին և կազմակերպություններին՝ միանալու ՀԿԽԸ մարդասիրական նախաձեռնությանը և իրենց լուման ներդնելու Իրանի Իսլամական Հանրապետությանը տրամադվող հումանիտար օգնության գործում:
Առցանց նվիրատվություն կատարելու համար խնդրվում է անցնել հետևյալ հղումով https://www.redcross.am/donate.html և ընտրել «Մարդասիրական օգնություն Իրանի ջրհեղեղից տուժածներին» կոճակը։