BBC-ն տեսանյութ է հրապարակել հայկական պարախմբի մասին՝ նշելով, որ խումբը փոխում է հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ աշխարհի վերաբերմունքը:
Տեսանյութում նշվում է, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդկանց 92%-ը գործազուրկ է: Հաշմանդամ և ոչ հաշմանդամ պարողներից կազմված այս խումբը հույս ունի հնարավորություն տալ Հայաստանում ապրող հաշմանդամներին և փոխել նրանց մասին կարծիքը:
«Դժվարություններ կային, բայց հիմա էլ չկան: Էդ ամեն ինչն անցել է: Հիմա էլ չկա ընդհանրապես: Ինձ համար ամենադժվարը բեմ բարձրանալն էր: Բայց հետո կամաց-կամաց ամեն ինչին ընտելացա: Շատ հավես է անցնում այստեղ ամեն ինչ: Փոփոխություն շատ կա: Առաջվա համեմատ հիմիկվա փոփոխություններն ահավոր շատ են, հատկապես շփման առումով»,- պատմում է խմբի անդամ Մանուկը:
Մանուկը տառապում է ողնաշարային հիվանդություններով: Պարով զբաղվելուց հետո Մանուկի շարժունակությունը մեծապես աճել է:
Խումբը ճանապարհորդում է տարբեր երկրներով՝ հույս ունենալով հնարավորություն տալ հաշմանդամներին և փոխել նրանց հանդեպ վերաբերմունքն ամբողջ աշխարհում:
https://www.facebook.com/bbcworldservice/videos/2170040779976391/