ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ հայկական պատվիրակությունն արդեն ԵԽԽՎ-ում է.
«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 23-29-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) են գործուղվել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վլադիմիր Վարդանյանը, Միքայել Մելքումյանը, Հովհաննես Իգիթյանը, Էդմոն Մարուքյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը»:
https://www.facebook.com/HayrapetyanTat/posts/410046906387619