Հայկական վարժարանի վրա հարձակման հետևում կանգնած են թուրքերը. Մուրադ Փափազյան

Հրապարակող՝

Հայկական վարժարանի վրա հարձակման հետևում կանգնած են թուրքերը. Մուրադ Փափազյան

Ամենադիտվածներ

Վստահ չեմ, որ Փարիզում հայկական կառույցների վրա կատարված երկու հարձակումները կապված են միմյանց հետ: Անդրադառնալով Ֆրանսիայում հայկական կառույցների վրա տեղի ունեցած հարձակումներին, ասաց Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Nouvelles d’Arménie-ի տնօրենը համայնքում մեծ համարում ունի: Նա, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների նախագահ Արա Թորանյանը և ես CCAF-ի` Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ ենք, հետևաբար՝ այս միասնական կառույցի պատասխանատուներս հայ ժողովրդի թշնամիների համար թիրախ ենք»,-ասաց Փափազյանը:

Փափազյանի խոսքով` Ֆրանսիայում հայ համայնքը կարծում է, որ Սամուել-Մուրադյան հայկական վարժարանի վրա կատարված հարձակման հետևում կանգնած են թուրքերը, ընդ որում` այս հանցագործությունը կատարվել է երկու նպատակով.

«Առաջին պատճառը տեղեկություններ հավաքելն է, երկրորդը` վախի մթնոլորտ ստեղծելը: Ցանկանում էին ցույց տալ, որ կարող են նաև ֆիզիկապես վնաս հասցնել: Վստահ կարող եմ ասել, որ Ֆրանսիայում թե՛ պատգամավորները, թե՛ կուսակցությունները, թե՛ մտավորական շրջանակների ներկայացուցիչները, թե՛ լրագրողները մեր կողքին են, սատարում են մեզ»,-նշեց Փափազյանը:

Աղբյուրը՝ Tert.am

Ամենաթարմ