Հայաստանում երեկ անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում երկրորդ ամենացածր ակտիվությունը եղել է Արմավիրի մարզի Հայկավան համայնքում։ Այնտեղ քվեարկությանը մասնակցել է 1093 ընտրողներից 335-ը՝ ընդամենը 30,65 տոկոսը։
Պատճառն այն է, որ որպես համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվել էր միայն մեկ մարդ՝ համայնքի գործող ղեկավար Ռուբեն Ղազարյանը։ Այսպիսի դեպքերում քվեարկությունը կազմակերպվում է կողմ-դեմ ձևաչափով։ Ձայները բաշխվել են այսպես․
Կողմ – 323,
Դեմ – 9,
Անվավեր – 2։