Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ից ավելի շատ և ավելի շահավետ պայմաններով հեղուկ բնական գազ (ՀԲԳ) գնելու իր երկրի ցանկության մասին։ Այս մասին նա հայտնել է Նյու Յորքում՝ ելույթ ունենալով թուրք-ամերիկյան գործարար խորհրդի նիստի ժամանակ։
«Ապագայում մենք ցանկանում ենք ավելի շատ և ավելի շահավետ պայմաններով գազ գնել ԱՄՆ-ից։ Եվ մեր ունեցած ժամանակակից ենթակառուցվածքների շնորհիվ մենք պատրաստ ենք համագործակցել այդ ՀԲԳ-ն տարածաշրջանի երկրներ առաքելու հարցում»,- ասել է նա։ Ելույթը հեռարձակել է NTV հեռուստաալիքը։
«Մենք դարձել ենք ԱՄՆ-ից էներգիա ներմուծող վեցերորդ տեղը: Թուրքիան առանցքային դեր է խաղում էներգետիկ անվտանգության, առաքման ուղիների, աղբյուրների դիվերսիֆիկացման առումով։ Եվ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում առկա միջազգային իրավիճակը՝ մենք համագործակցության կարևոր հնարավորություններ ունենք»,- ասել է Էրդողանը։ Նա հավելել է, որ Թուրքիայում ՀԲԳ նոր տերմինալների կառուցման և այս ոլորտում վերջին տարիներին կատարված մեծ ներդրումների շնորհիվ ԱՄՆ-ն գազի իր երկրորդ մատակարարն է դարձել։