fbpx
Տնտեսություն

Մաքսային հայտարարագրերը՝ միայն էլեկտրոնային եղանակով․ ՊԵԿ-ն ու ՎԶԵԲ-ը միջազգային մրցույթ են հայտարարել

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում մեկնարկել են մաքսային գործընթացներն ամբողջությամբ թվայնացմանը միտված բարեփոխումները:

«Մասնավորապես՝ կատարելագործվում է մաքսային հայտարարագրերի ներկայացման և ներքին աշխատանքների կազմակերպման էլեկտրոնային համակարգը, որի գործարկումը նախատեսվում է 2022 թ. երկրորդ կեսին:

Մաքսային գործընթացներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու նպատակով ՊԵԿ–ը համագործակցում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ։ Արդեն իսկ հայտարարվել է միջազգային մրցույթ վերոնշյալ էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով, որը տեղադրված է ՎԶԵԲ-ի պաշտոնական կայքում հետևյալ հղումով:

Փոփոխությունների արդյունքում մաքսային հայտարարագրերը կընդունվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Այս համատեքստում բացառվելու է հայտարարագրերի ներկայացման և վերլուծության ընթացքում մաքսային մարմին-տնտեսվարող կապը: Էլեկտրոնային հայտարարագրերի հետ կապված հետագա բոլոր ճշտումները և հետադարձ կապը ևս կիրականացվեն առցանց եղանակով, կվերացվի մաքսատուն այցելելու անհրաժեշտությունը», – ասված է հաղորդագրությունում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ