Հայտարարվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթը

Հրապարակող՝

FB_IMG_1588097013193 (1)

Ամենադիտվածներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը Ճանապարհային հատվածի կայուն և ներառական բարելավման ծրագրի շրջանակներում 2025թ. նոյեմբերի 13-ին հայտարարել է Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի շինարարության միջազգային բաց մրցույթ։
Աշխատանքները ներառում են Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի կառուցումը՝ 27.1 կիլոմետր (կմ) երկարությամբ, երկու երթևեկելի գոտով նոր ճանապարհի կառուցում։
Կապալառուն պետք է աշխատանքներն իրականացնի մանրամասն նախագծի և տեխնիկական պայմանների պահանջների համաձայն, որոնք մրցութային փաթեթի մաս են կազմում։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025 թվականի դեկտեմբերի 24-ը՝ ժամը 16։00 (Երևանի ժամանակով)։

Ամենաթարմ