Հուլիսի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Սյունիք գյուղում ծառայություն իրականացնելիս կանգնեցրել են «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա, որը բարձված է եղել մոտ 1 խ/մ փայտանյութով:
Ավտոմեքենայի 53-ամյա վարորդը հայտնել է, որ չունի համապատասխան փաստաթուղթ, իսկ փայտանյութը հատել է «Արցախ» անտառի տարածքից: Նա հրավիրվել է ոստիկանության Կապանի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։