fbpx
Իրավական

Արմավիր և Գորիս ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 16 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր

Քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ 2022 թվականի մարտի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ բաժնի ծառայողները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նույն բաժնի ծառայողների հետ համատեղ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, զննության են ենթարկել կալանավորված անձ Ն. Ս.-ի անվամբ քաղաքացի Գ. Մ.-ի կողմից որպես հանձնուք բերված սառնարանը:

«Զննության արդյունքում սառցախցիկի հետնամասում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել է 16 բջջային հեռախոս, 1 wi-fi սարք, 3 ականջակալ և 3 բաժանորդային քարտ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ