Իրանցի փրկարարները գտել են հունվարի 8-ի առավոտյան Թեհրանի միջազգային օդանավակայանից թռիքչն սկսելուց գրեթե անմիջապես հետո կործանված ուկրաինական «Բոինգ-737»-ի սև արկղը։ Ինչպես տեղեկացրել է իսլամական հանրապետության պետական հեռուստատեսությունը, սև արկղը հայտնաբերվել է Թեհրանի մերձակայքում։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռի բոլոր ուղևորների և անձնակազմի անդամների զոհվելու փաստը Իրանի Կարմիր կիսալուսնից հետո հաստատել է Ուկրաինայի ԱԳՆ-ն։
Նշենք, որ «Ուկրաինայի միջազգային պետական ավիաուղիների» ինքնաթիռը, որը կատարում էր Թեհրան-Կիև չվերթը, կործանվել է Իրանի մայրաքաղաքի հարավում գտնվող միջազգային օդանավակայանից կատարած թռիչքից շատ չանցած։ «Բոինգ-737»-ում 180 մարդ կար։