Իսպանիայի ոստիկանության առափնյա անվտանգության ծառայությունը Կանարյան կղզիների ջրերում նավարկող ձկնորսական «AKT 1» նավում մոտ 3 տոննա կոկաին է հայտնաբերել: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։
Նշվում է, որ նավի 5 հոգանոց անձնակազմը ձերբակալվել է, որոնցից 4-ը եղել են Թուրքիայի քաղաքացիներ, 1-ը՝ Վրաստանի:
Ըստ աղբյուրի՝ հայտնաբերված կոկաինի շուկայական արժեքը կազմում է 72 մլն դոլար:
