Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․
«Փետրվարի 13-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ:
Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը՝ փետրվարի 15-ին:
Նշենք, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1378 աճյուն»:
https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4112148142152963?__cft__%5B0%5D=AZWIVr1JFdzCC0UMDVKBFAGtWXSGTyWV-3R1NXFDUzHm2RXgkUgs2b76IrrkNnCb2XLmA-yfdBrWMAnl0lmdmgaFzfMzwW_jIVT1XOcfLFqhnFn_Tc1QF2XGnSNbMAL7lmRN-9OcBTqX8EmfOFJZsefq&__tn__=%2CO%2CP-R