Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ. դրանք տեղում ոչնչացվել են

Հրապարակող՝

Հայտնաբերվել են կրկնապիտակով կոնֆետներ. դրանք տեղում ոչնչացվել են

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին ահազանգած տնտեսվարողը հայտնել էր, որ «Լոտե» ապրանքատեսակի ներկայացուցիչն իր խանութ է առաքել «Сергиево-посадские шоколадны конфеты желейные» (շոկոլադապատ ժելեներ), որն իրենք ընդունել են, դրել վաճառքի և մի քանի օր անց նկատել, որ շոկոլադապատ ժելեների նախկին ժամկետների վրա (արտադրված է 03.2018-ին, մինչև 9 ամիս պահման ժամկետով) փակցված են նոր ժամկետներ (11.2018, 12.2018 մինչև 9 ամիս պահման ժամկետով):

Տնտեսվարողի ահազանգի հիման վրա՝ Տեսչական մարմնի աշխատակիցներն անցկացրել են վերահսկողական միջոցառումներ, որի արդյունքում հայտնաբերվել է, որ, այո, նշված շոկոլադապատ ժելեների վրա կա կրկնապիտակ: Կոնֆետները տեղում ոչնչացվել են:

ՍԱՏՄ մասնագետներն այցելել են նաև կոնֆետները տվյալ խանութին առաքած՝ սննդամթերքի ներմուծմամբ և մանրածախ վաճառքով զբաղվող «Ալվարդ Վարդանյան» ՍՊԸ, որի մեծածախ պահեստում (Ջրվեժ, Բանավան 5, «Տուրկապ» ՓԲԸ-ի տարածք) հայտանբերել են 132 անվանում թերի մակնշմամբ սննդամթերք: Դրանց իրացումը կասեցվել է և տրվել ժամանակ խախտումները վերացնելու համար: Թեև պահեստում վերը նշված շոկոլադապատ ժելեներից չի հայտնաբերվել, սակայն առկա են եղել 2 տուփ պոլիէթիլենային փաթեթավորմամբ և ժամկետի կրկնակի պիտակավորմամբ կոնֆետներ, որոնք տեղում ոչնչացվել են:

Ամենաթարմ