Իրավական

Ջանֆիդա գյուղում առանձնատան տարբեր հատվածներից հայտնաբերվել է մի շարք զենքեր

Ոստիկանությունը հունիսի 8-ին Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում առանձնատան տարբեր հատվածներից հայտնաբերել է տարատեսակ զենք-զինամթերքի մի ողջ տեսականի, այդ թվում` գիշերային տեսադիտարկման երկու սարք, լուսաձայնային երեք նռնակ, այլ նռնակներ ու պայթուցիչներ, տարբեր տիպի ատրճանակներ, ինքնաձիգներ, գնդացիր, փողատուփային նռնականետ, փամփուշտներ և այլն:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Ոստիկանությունից, նշելով, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ