Քոլինզի անգլերեն բացատրական բառարանը climate strike («կլիմայական գործադուլ») անվանել է տարվա բառակապակցություն. այն ամենից հաճախ է գործածվել մեր մոլորակի բնակիչների կողմից, որոնք մուտք ունեն սոցցանցեր: Այս մասին հաղորդում է Mirror-ը:
Մասնագետների տվյալների համաձայն՝ այս բառակապակցությունն առաջին անգամ հնչել է 2015-ին Փարիզում կայացած Կլիմայի փոփոխության համաշխարհային համաժողովում և այդ ժամանակից ի վեր ավելի հաճախ է օգտագործվել: Օրինակ, 2019-ին այն հարյուր անգամ ավելի հաճախ է օգտագործվել, քան մեկ տարի առաջ:
Բառարանում ավելացվել են նաև նոր բառեր, օրինակ՝ rewilding, ինչը բառացի թարգմանությամբ նշանակում է «նորից վայրիացում»՝ կենդանիների վերադարձը իրենց սկզբնական բնակության արեալ, որտեղ նրանք նախկինում ամբողջովին ոչնչացվել են մարդու կողմից:
Բացի այդ, ավելացվել է influencer տերմինը՝ մարդ, որի կարծիքն ազդում է որոշակի լսարանի վրա, ինչպես նաև hopepunk-ը՝ հեռուստատեսային ժանր, որի էությունը դրական օրակարգ ու լավատեսության մթնոլորտ ստեղծելն է: