Չեմպիոնների լիգայի անցած խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն է արժանացել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստելինգը: Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանը ԱՊԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրում հեթ-տրիկի, գոլային փոխանցման հեղինակ է դարձել, նաև վաստակել է 11-մետրանոց հարվածի իրավունք է «Ատալանտայի» դեմ խաղի ժամանակ (5:1)։
Լավագույն ֆուտբոլիստների պայքարում Ստերլինգը գերազանցել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենին և «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային:

