fbpx
Ժամանց

Հայտնի է՝ ինչու է Էլիզաբեթ թագուհին փակել Բուքինգհեմյան պալատի բարը

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը ստիպված է եղել փակել Բուքինգհեմյան պալատում ժամանակին գործող բարը դրա նկատմամբ անձնակազմի վերաբերմունքի պատճառով: Այս մասին Daily Star-ի հետ զրույցում ասել է թագուհու նախկին խոսնակ Դիկ Արբիտերը:

Ինչպես փոխանցում է աղբյուրը, նախկին խոսնակը հայտնել է, որ բրիտանական միապետների նստավայրի անձնակազմը շատ հաճախ բարից հարբած է դուրս է եկել:

Արբիտերի խոսքով՝ պալատն այժմ ունի թագավորական լողավազան, որտեղ կարող են լողալ նաև աշխատակիցները:

Աղբյուրը նշել է, որ շուտով էկրան կբարձրանա Բուքինգհեմյան պալատի մասին պատմող չորս մասանոց վավերագրական ֆիլմը: Դրվագներից մեկում ասվում է, որ թագուհին ունի իր սեփական բանկոմատը:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, Բուքինգհեմյան պալատն ունի 775 սենյակ, 52 ննջասենյակ և 78 բաղնիք: Թագուհուն սպասարկում է 188 մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ