Գլենդելի խորհրդի անդամները միաձայն սատարել են նախկին քաղաքապետ Ֆրենք Կինտերոյի թեկնածությունը խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին փոխարինելու համար, որը վայր էր դրել լիազորությունները Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Կինտերոն առաջադրվել էր որպես Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի կողմից: Խորհրդի նոր անդամն աշխատելու է մինչև հաջորդ տարվա մարտը, այնուհետև տեղի կունենան ընտրությունները: Այս մասին հաղորդում է Glendale News Press-ը:
Գլենդելի Խորհուրդը հրաժարվել էր ներկա պահին ընտրություններ անցկացնելուց, քանի որ քաղաքի բյուջեից կպահանջվեր լրացուցիչ 1.1 միլիոն դոլար: