«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն արժանացել է Պարտուգալիայի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին։
Ընդգծենք, որ կարիերայի ընթացքում պորտուգալացին այդ պատվին արժանանում է արդեն 10-րդ անգամ:
Եզրափակիչ քվեարկությունում 34-ամյա ֆուտբոլիստն առաջ է անցել «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Բերնարդու Սիլվայից ու «Ատլետիկո»-ի նորեկ Ժոաո Ֆելիշից:
Նախորդ մրցաշրջանում Կրիշտիանուն «Յուվենտուս»-ի կազմում դարձել էր Ա Սերիայի, իսկ Պորտուգալայի հավաքականի հետ միասին՝ Ազգերի լիգայի հաղթող:
