ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հանդիպում կունենան «Վալդայ» ակումբի շրջանակում անցկացվող միջազգային համաժողովի ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին Սոչիում: Հավաքը կրում է «Աշխարհակարգը. հայացք Արևելքից» խորագիրը:
Մինչև ընդհանուր հանդիպումը, որին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Ֆիլիպինների և Հորդանանի ղեավարները, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները առանձին հանդիպում կունենան:
Ինչպես գրում են լրատվամիջոցները՝ հանդիպումն ինտրիգային է նրանով, որ դրանից ընդամենը երկու օր առաջ Պուտինը եղել է Երևանում և մասնակցել ԵԱՏՄ տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Ինչպես նաև երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահի միջև:

