fbpx
Սպորտ

Արագածը կարող է հավասար պայքարել այլ ակումբների հետ․ Գյոկչյան

Երեկ մեկնարկած բասկետբոլի ԵԱՏՄ Լիգայի անդրանիկ խաղում Երևանի «Արագածը» կարողացավ հաղթել ղազախական «Բարսիին» (89-79): Հանդիպումից հետո լրագրողների հետ զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը։

«Շատ գոհ եմ խաղից և կցանկանայի առանձնացել, որ մեր մրցակիցը` «Բարսին» մեծ ներուժով թիմ էր: Գրանցած արդյունքը բավարարում է, բայց շատ աշխատելու տեղ ունենք դեռ: «Արագածը» ներուժ ունի հավասար պայքարելու այլ ակումբների հետ», – ասաց Գյոկչյանը։

Մարզիչը նշել է նաև, որ «Արագածը» նոր ձևավորվող թիմ է, քանի որ թիմի 98 տոկոսը նոր բասկետբոլիստներ են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ