fbpx
Սպորտ

Հայտնի է, թե երբ է վերադառնալու ՄաքԳրեգորը

UFC-ի նախագահ Դենա Ուայթը հայտնել է, թե երբ կարող է վերադառնալ կազմակերպության երբեմնի չեմպիոն իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը:

«Կարծում եմ՝ Քոնորը կվերադառնա կամ 2019-ի վերջին կամ էլ 2020-ի սկզբին: Տեսնենք, թե ինչպես կընթանան սեպտեմբերյան մրցաշարերը: Ո՛չ, Քոնորը չի մենամարտելու Նուրմագամեդով – Պորյե մենամարտի հաղթողի հետ:

Բայց անկախ այդ մենամարտի արդյունքից՝ դիվիզիոնում բազմաթիվ փոփոխություններ են լինելու»,-Ուայթի խոսքերն է մեջբերում TMZ-ն:

Նշենք, որ ՄաքԳրեգորը ելույթ չի ունենում 2018 թվականի հոկտեմբերից, երբ պարտվեց Խաբիբ Նուրմագամեդովին: Մենամարտից հետո մասսայական ծեծկռտուք սկսվեց, որից հետո երկու մարզիկներն էլ երկար ժամանակով որակազրկվել էին:

Հավելենք, որ այս ընթացքում Քոնոր ՄաքԳրեգորը հայտարարեց MMA-ից հեռանալու մասին, սակայն հայտարարությունից օրեր անց ակնարկեց, որ կարող է վերադառնալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ