Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախն ասել է, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման ժամկետների մասին որոշում կկայացվի առնվազն չորս շաբաթ հետո:
Մինչ այլընտրանքային տարբերակի ընդունումը ՄՕԿ-ը բոլոր շահագրգիռ կողմերի հետ սկսել է մանրակրկիտ քննարկում։
Այսպիսով հնարավոր է մեկ ամիս հետո վերջնականապես իմանալ «Տոկիո – 2020» -ի ճակատագրի մասին։
Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

