Հայտնի է, թե երբ կկայանա Աթլետիկայի աշխարհի ամառային հաջորդ առաջնությունը

Հրապարակող՝

Հայտնի է, թե երբ կկայանա Աթլետիկայի աշխարհի ամառային հաջորդ առաջնությունը

Ամենադիտվածներ

Աթլետիկայի աշխարհի ամառային հաջորդ առաջնությունը տեղի կունենա 2022թ․ հուլիսի 15 – 24-ը։ Այդ մասին հաղորդում է մարզաձևի միջազգային ֆեդերացիան:

Մրցաշարը պետք է անցկացվեր էր 2021թ․ օգոստոսին, ԱՄՆ Օրեգոն նահանգի Յուջին քաղաքում։ Սակայն, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով համաշխարհային առաջնության անցկացումը նախատեսված ժամկետում անհնար է դարձել։

Հիշեցնենք,որ սպորտի թագուհու աշխարհի առաջնություներն անցկացվում է երկու տարին մեկ։

Միջազգային ֆեդերացիան խորհրդակացությունների արդյունքում որոշել է 2022թ․ հուլիս – օգոստոս ամիսներ տեղափոխել համագործակցության խաղերը /Բիրմինգհեմ / և Եվրոպայի ամառային առաջնությունը / Մյունխեն /։

Հաստատված ժամկետների պարագայում աթլետները հնարավորություն կստանան մասնակցել նշած երեք մրցաշարերին։

Գրում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Ամենաթարմ