Հայտնի է դարձել, թե որքան աշխատավարձ է «Բարսելոնայում» ստանալու վերջերս ակումբ վերադարձած Դանի Ալվեսը։
Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Նշվում է, որ Ալվեսը ստանալու տարեկան 155 հազար եվրո։ Սա հնարավոր ամենացածր աշխատավարձն է, որը թույլ է տալիս Լա Լիգան՝ վճարել մրցաշարում հանդես եկող պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներին։
Հիշեցնենք, սակայն, որ աշխատավարձի չափը կարող է փոխվել՝ կապված ակումբի գրանցած հաջողություններից ու նվաճումներից։
Հիշեցնենք նաև, որ Ալվեսը «Բարսայի» հետ պայմանագիր է կնքել կես տարով ու կխաղա մինչև այս մրցաշրջանի ավարտը։

