«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը շարունակում է ակտիվ բանակցություններ վարել «Լացիոյի» հետ՝ թիմի կենտրոնական կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերի հետ կապված: «Կարմիր սատանաները» հռոմեացիներին 75 մլն եվրոյի առաջարկ են արել: Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Երեկ՝ հուլիսի 5-ին, հայտնի էր դարձել, որ «Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն Լոնդոնում է, և փորձում է ավարտին հասցնել ՄՅՈՒ-ի հետ գործարքը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՊՍԺ-ն է ցանկություն հայտնել Միլինկովիչ-Սավիչին ձեռք բերել, բայց ֆրանսիական Լիգա 1-ի գործող չեմպիոնին վախեցրել է ֆուտբոլիստի բարձր գինը:
2018/19 մրցաշրջանին Միլինկովիչ-Սավիչը «Լացիոյի» կազմում բոլոր մրցաշարերում դարձել է 7 գոլի և 3 արդյունավետ փոխանցման հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ նախորդ տուրում զբաղեցրել է 6-րդ տեղը:
