«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման չի լքի ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Իտալացի ակումբը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել Դոնարումային: Ավելի վաղ 20-ամյա դարպասապահը մերժել էր «ռոսոներիների» հետ նոր պայմանագիր կնքելու առաջարկը: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն։
Դոնարումայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Հիշեցնենք, որ Դոնարումայի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր «ՊՍԺ»-ն։