Calciomercato
Իբրան սկսել է մտածել կարիերան ավարտելու մասին
Շվեդական ֆուտբոլի ու իտալական «Միլանի» աստղ Զլատան Իբրահիմովիչը սկսել է մտածել կարիերան ավարտելու մասին․ պատճառը շատ վնասվածքներն են։ Այս մասին գրում է Calciomercato-ն։ Պարբերականի պնդմամբ՝ շատ վնասվածքները ստիպում են 40-ամյա հարձակվողին չշարունակել կարիերան։ Ըստ աղբյուրի, եթե «Միլանն» այս մրցաշրջանում դարձավ Իտալիա չեմպիոն, ապա Զլատանը հենց այս մրցաշրջանում էլ կավարտի ֆուտբոլիստի իր կարիերան։ Նշենք, որ չնայած…
Ինտերը ցանկանում է ազատվել Սանչեսից
Միլանի «Ինտերը» պատրաստ է էժան գնով վաճառել Ալեքսիս Սանչեսին, քանի որ ֆուտբոլիստի աշխատավարձը շատ բարձր է։ Այս մասին գրում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ Սանչեսի հրաժարագինը 4 միլիոն եվրո է, բայց Իտալիայի չեմպիոնը պատրաստ է քննարկել նաև այդ գնից ցածր տարբերակները։ Նշենք, որ 33-ամյա չիլիացու պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիս։…
Բարսան ու Չելսին ցանկանում են գնել Յուվեի պաշտպանին
Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Մատեյս Դե Լիգտը հայնտվել է միանգամից «Բարսելոնայի» ու «Չելսիի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Նշվում է, որ կատալոնական ակումբը 72 միլիոն եվրո է առաջարկել Դե Լիգտի համար, բայց «Չելսիի» գլխավոր մարզիչը պահանջել է, որպեզի ակումբի ղեկավարությունն ավելի շատ գումար առաջարկի ու գնի 22-ամյա ֆուտբոլիստին։
Նյուքասլը գնած արաբները ցանկանում են գնել նաև Ինտերը
Սաուդյան Արաբիայի կառավարության պետական ներդրումների հիմնադրամը «Նյուքասլը» գնելուց հետո հիմա էլ ցանկանում է ձեռք բերել Միլանի «Ինտերը»։ Այս մասին հայտնում է calciomercato-ն։ Նշվում է, որ հիմնադրամի ներկայացուցիչների հանդիպել են միլանյան ակումբի սեփականատիրոջը, ով դեմ չէ վաճառել ակումբը։ Վերջինս ցանկանում է գործարքից ստանալ մեկ միլիարդ դոլար։
Ջեկոն կարող է տեղափոխվել Ինտեր
«Ինտերի» հետաքրքրությունները չեն սահմանափակվում միայն «Ատալանտայի» ֆուտբոլիստ Դուվան Զապատայով և «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչով: Նշվում է, որ ակումբը հետաքրքրված է նաև «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով, ում տեսնում է Ռոմելու Լուկակուին փոխարինող։ Այս մասին տեղեկանում ենք Calciomercato-ից։
Էրիքսենը կժամանի Ինտերի ճամբար
Դանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիքսենին «Ինտերը» հրավեր է ուղարկել՝ եկող շաբաթ ժամանելու ակումբի ճամբար։ Այս մասին հաղորդում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ հրավերը խորհրդանշական է ու այն արվել է մրցաշրջանի նախապատրաստության ֆոնին։ Սակայն հավանականությունը շատ քիչ է, որ Էրիքսենը կարիերան կշարունակի։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը EURO-ի Ֆինլանդիայի դեմ խաղում ուշագնաց էր եղել ու ընկել էր…
Ազարը՝ Ռոմայի դիտակետում
Իտալական «Ռոման» դիտարկում է «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարին ձեռք բերելու հնարավորությունը։ Տրանսֆերը կարող է տեղի ունենա մինչմրցաշրջանային հատվածում։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ «Ռոման» ուզում է վարձակալությամբ ստանալ Ազարին, բայց ստանալ նաև հնարավորություն՝ հետագայում գնելու նրա տրանսֆերը։ Ըստ աղբյուրի՝ Ազարի տեղափոխվելը էլ ավելի կարևոր կլինի, եթե Հներիխ Մխիթարյանը հեռանա թիմից։
Մխիթարյանը դադարեցրել է՝ Ռոմայի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունը դադարեցրել է։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ պատճառը նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է, ով հաջորդ մրցաշրջանից գլխավորելու է հռոմեական ակումբը։ Ըտս աղբյուրի՝ Մխիթարյանը կարծում է, որ Մոուրինյոյի գալով նա կարող է կորցնել առաջատարի իր դիրքերը «Ռոմայում» և սկսել…
Ռեմսին կարող է ամռանը տեղափոխվել Լիվերպուլ
Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ամռանը վաճառել թիմի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ Ռեմսիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո։ Ըստ աղբյուրի՝ ուելսցու տրանսֆերով հետաքրքրված են մի շարք անգլիական ակումբներ, որոնց թվում նաև «Լիվերպուլը»։ Ռեմսիի ներկայիս պայմանագիրը «Յուվեի» հետ ավարտվում է 2022 թվականին։
Յուվեն փորձ է արել ձեռք բերել Անսու Ֆատիին
Պարզվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Յուվենտուսը» փորձել է ձեռք բերել «Բարսելոնայի» ծագող աստղ Անսումանե Ֆատիին։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ իտալական ակումբը փորձել է բանակցություններ սկսել 17-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցով, սակայն «Բարսան» կտրուկ մերժել է այդ փորձը։ Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը ոչ մի պարագայում մտադիր չէ հրաժարվել Ֆատիից։
Միլանը չի ցանկանում հրաժեշտ տալ Իբրային
Իտալական «Միլանը» կրկին մտադիր է երկարաձգել պայմանագիրը շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ Իբրայի ներկայից պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։ Նշենք, որ ֆուտբոլիստն արդեն 39 տարեկան է։ Նա Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է 4 գոլի հեղինակ։
Վիդալը գնում է Ինտեր
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Արթուրո Վիդալը կտեղափոխվի Միլանի «Ինտեր»։ Այս մասին հայտնում է CalcioMercato-ն։ Նշվում է, որ կիսապաշտպանի ու միլանյան ակումբի միջև կկնքվի 2 տարվա պայմանագիր։ Վիդալը տարեկան կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ։ Վիդալը «Բարսելոնա» էր տեղափոխվել «Բավարիայից»։















