Հայտնի է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի կարգախոսը

Հրապարակող՝

Հայտնի է Տոկիո-2020 օլիմպիական խաղերի կարգախոսը

Ամենադիտվածներ

2020 թվականի Օլիմպիական խաղերի և պարալիմպիկ խաղերի կարգախոսը արդեն որոշվել է կազմկոմիտեի կողմից։ Այս մասին հայտարարություն է տարածվել կազմակերպության Twitter-ի էջում։

«Միավորված զգացմունքներով» (United by emotion)․ հենց այս արտահայտությունն է դարձել Տոկիոյի Օլիմպիական խաղերի կարգախոսը:

«Շատ շուտով կգա այն պահը, երբ ամբողջ աշխարհը կցանկանա կիսել իր զգացողությունները մրցաշարի վերաբերյալ: Եվ Տոկիո 2020-ի կազմկոմիտեն որոշեց օգտագործել այս նշանաբանը՝ խաղերը հաջող անցկացնելու համար»,-նշված է կազմակերպիչների հայտարարության մեջ:

Բացի դրանից՝ ներկայացվել է գովազդային տեսահոլովակ, որին մասնակցում է ճապոնացի թենիսիստ Նաոմի Օսական:

Ամենաթարմ