Forbes ամսագիրը կազմել է վերջին 12 ամիսների ընթացքում ամենաբարձր վարձատրվող դերասանների ցանկը, որը գլխավորել է Դուեյն Ջոնսոնը:
Նա 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 1-ը վաստակել է 89,4 միլիոն դոլար: Նախորդ տարի նրա եկամուտները կազմել են 119 միլիոն դոլար՝ զիջելով միայն Ջորջ Քլոնիի եկամուտներին: Այնինչ նոր ցուցակում Քլունին չի հայտնվել:
Ցուցակի առաջին և երկրորդ տեղերում են հայտնվել «Վրիժառուների» դերասաններ Քրիս Հեմսվորթը (76,4 միլիոդ դոլար) և Ռոբերթ Դաունի-կրտսերը (66 միլիոն դոլար): Տասնյակի մեջ մտել են նաև Ակշայ Կումարը, Ջեքի Չանը, Բրեդլի Քուփերը, Ադամ Սենդլերը, Քրիս Էվանսը, Փոլ Ռադը և Ուիլ Սմիթը:
Հավելենք, որ 47-ամյա Դուեյն Ջոնսոնն օրերս ամուսնացել է իր վաղեմի ընկերուհու՝ երգչուհի և կոմպոզիտոր Լորեն Հաշիանի հետ, որը հայկական ծագմամբ երաժիշտ, Boston խմբի թմբկահար Սիբա Հաշիանի դուստրն է։ Նրանք 2 դուստր ունեն: