Ժամանց

Ինչու Բրեդլի Քուփերն Իրինա Շեյքին չէր ուղեկցում Met Gala-ին

Բացի Met Gala-2019-ի յուրօրինակ զգեստներից՝ քննարկվող թեմաներից մեկը հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Բրեդլի Քուփերի բացակայությունն էր, ով չէր ուղեկցում մոդել Իրինա Շեյքին։ Ինչպես տեղեկացված ենք մոդելը միոջացառմանը ներկայացել էր միայնակ։ Դերասանի ներկայացուցիչը բացատրել է նրա բացակայությունը։

Քուփերի ներկայացուցիչը հայտնել է, որ ռեժիսորը սիրելիին չի կարողացել ուղեկցել աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Հայտնի երեկույթն անցկացվել է Նյու Յորքում՝ Մետրոպոլիտեն թանգարանում, իսկ Բրեդլի Քուփերն այդ ժամանակ գտնվել է Լոս Անջելեսում։ Այնտեղ նա Հոակին Ֆենիքսի հետ աշխատել է որպես «Ջոքեր» ֆիլմի պրոդյուսեր։

Թոդ Ֆիլիփսի նոր աշխատանքն այս տարվա ամենասպասված ֆիլմերից է,որի պրեմիերան կկայանա հոկտեմբերին։ Բրեդլին, որը գլխավոր պրոդյուսերներից մեկն է, երկար ժամանակ է հատկացնում այս նախագծին, գրում է Usmagazine-ը։

Գեղեցկուհի Իրինան երեկույթին ներկայացել է Burberry ապրանքանիշի մուգ կապույտ զգեստով, որը խորը լանջաբացվածք ուներ և զարդարված էր բրոշով։ Նրան ուղեկցել  է Ռիկարդո Տիշին՝ Burberry-ի ստեղծագործական տնօրենը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ