«Լիվերպուլ»-ի ու Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը դարձել է «Ոսկե գնդակ»-ը ստանալու գլխավոր հավակնորդը՝ ըստ միջազգային հեղինակավոր բուքմեյքերների:
Լիոնել Մեսսիի՝ Ամերիկայի Գավաթից դուրս մնալուց հետո Sky Bet-ը թարմացրել է ֆավորիտների ցանկն ու հոլանդացուն բարձրացրել առաջին հորիզոնական:
Նրա հնարավորությունները գնահատվում է 4/6 հարաբերակցությամբ: Երկրորդ տեղում Լիոնել Մեսսին է («Բարսելոնա», 6/5), եռյակը եզրափակում է Կրիշտիանու Ռոնալդուն («Յուվենթուս», 12/1), 4-րդը՝ Մոհամեդ Սալահն է («Լիվերպուլ», 18/1), 5-րդը՝ Էդեն Ազարը («Ռեալ», 25/1):
Նշենք, որ նախորդ շրջանում Վան Դեյկը «Լիվերպուլ»-ի կազմում հաղթել էր Չեմպիոնների լիգայում՝ կիսաեզրափակչում երկխաղյա դիմակայությունում 4:3 հաշվով առավելության հասնելով «Բարսելոնա»-ի նկատմամբ: