Մամուլի ամենախիստ գրաքննությամբ երկրների ցուցակում Էրիթրեան, ԿԺԴՀ-ն եւ Թուրքմենստանն առաջին երեք տեղերն են զբաղեցնում: Այդ մասին սեպտեմբերի 10-ին փոխանցել են Լրագրողների պաշտպանության կոմիտեում:
Այդ ցանկում չորրորդ տեղն զբաղեցնում Է Սաուդյան Արաբիան, որին հաջորդում են Չինաստանը, Վիետնամը, Իրանը, Հասարակածային Գվինեան, Բելառուսը եւ Կուբան:
Կազմակերպության զեկույցում ասվում է, որ այդ երկրներում մասամբ կամ ամբողջովին արգելված Է անկախ ժուռնալիստիկան, իսկ զանգվածային լրատվամիջոցները քարոզչության տարածման միջոց են ծառայում: Փաստաթուղթը բովանդակում Է ԶԼՄ-ների ազատության ոտնահարման մեթոդների մանրամասն նկարագրությունը, որոնք օգտագործվում են թվարկված տասը պետություններից յուրաքանչյուրում:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն Է, որն ամբողջ աշխարհում զբաղվում Է ԶԼՄ-ների աշխատողների շահերի պաշտպանությամբ: Այդ կազմակերպությունն զբաղվում Է լրագրողների սպանության դեպքերի եւ նրանց նկատմամբ կատարվող հակաիրավական գործողությունների բացահայտմամբ։