fbpx
Ժամանց

Հայտնի են այն քաղաքները, որոնց նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճել է

Բրիտանական հետազոտական ընկերության մասնագետները վերլուծել են Google Trends-ի ինտերնետ-հարցումների վիճակագրությունը և պարզել, թե 2019 թվականին որ ուղղություններն են սկսել ճանապարհորդների շրջանում զգալիորեն ավելի մեծ ժողովրդականություն վայելել 2009 թվականի համեմատությամբ:

Պարզվել է, որ Բուդապեշտն այն քաղաքն է, որի նկատմամբ հետաքրքրությունն ամենից ավելի է մեծացել՝ տասը տարվա ընթացքում՝ 87 տոկոսով: Երկրորդ տեղում Սեուլն է: Հարավկորեական մեգապոլիսի տուրիստական հնարավորություններով 79 տոկոսով ավելի շատ մարդիկ են սկսել հետաքրքրվել: Ցուցակի երրորդ տեղում Կոպենհագենն է. տասնամյակի ընթացքում ճանապարհորդների կողմից այս քաղաքի վերաբերյալ հարցումների թվաքանակն աճել է 68 տոկոսով:

Նաև առաջին հնգյակում հայտնվել են Թել-Ավիվը և Վարշավան: Դատելով որոնողական հարցումներից՝ տասը տարվա ընթացքում ամենից ավելի՝ 170,5 տոկոսով, աճել է ճանապարհորդների հետաքրքրությունը Ֆիլիպիններում հանգստանալու նկատմամբ: Ցուցակի հաջորդ տեղերում են՝ Հարավային Կորեան, Սաուդյան Արաբիան, Ղազախստանը և Նիդեռլանդները: Որոնողական հարցումներում Եգիպտոսի, Թունիսի, Թուրքիայի, Ֆրանսիայի և Բրազիլիայի տուրիստական օբյեկտների հիշատակումների հաճախականությունը նվազել է:

Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ 2009 թվականի համեմատությամբ` 2019 թվականին մարդիկ սկսել են ավելի հաճախ դիտարկել ճանապարհորդությունների հնարավորությունը հեռավոր վայրեր՝ Հարավարևելյան Ասիա, Հնդկաստան և Մերձավոր Արևելք։ Այս մասին հայտնել է Lonely Planet-ը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ