Փորձագետները հրապարակել են մասնավոր ինքնաթիռների ամենահայտնի երթուղիները։ Առաջատար վայրը Կարիբյան ծովն է։ Այս մասին գրում է korrespondent.net-ը։
2018թ․ դեպի Կարիբյան կղզիներ 30 հազար չվերթներ են իրականացրել, ինչը 10 տոկոսով ավելի է՝ նախորդ տարվա համեմատ։
Մյուս առավել հայտնի ուղղություններն են Բահամյան կղզիները, Պուերտո-Ռիկոն, ինչպես նաև Կայմանյան կղզիները։ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մասնավոր ինքնաթիռների տերերը նախընտրում են Ֆիլիպինները, Մալդիվները և Բալին։