UFC թեթևքաշային կարգի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի մենեջեր Ալի Աբդելազիզը հայտնել է, թե երբ տեղի կունենա մարզիկի հաջորդ մենամարտը: Ըստ տեղեկության Խաբիբը կմրցի՝ 2020 թվականի ապրիլի 18-ին:
Խաբիբի մենեջերը Twitter-ի իր էջում մենամարտի պայմանագրի լուսանկար է հրապարակել, որից պարզ է դառնում: որ Խաբիբի մրցակիցը ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնն է լինելու:
Հիշեցնենք, որ Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն անցկացրել է այս տարվա սեպտեմբերին՝ ընդդեմ ամերիկացի Դասթին Պորյեի, և հաղթելով նրան պաշտպանել է չեմպիոնական տիտղոսը:
Here we go. The champ signed his bout agreement against tony Ferguson. This man has been asking for this ass whooping and now he has earned it April 18th the eagle will land in Brooklyn one more time. This one is for the fans. pic.twitter.com/ifG2f9Yt9l
— Ali Abdelaziz (@AliAbdelaziz00) November 26, 2019
