Օգոստոսի 15-ին, «Փյունիկը» Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում կհյուրընկալվի անգլիական «Վուլվերհեմփթոնին»: Խաղը կսպասարկեն Լիտվան ներկայացնող մրցավարները:
Գլխավոր մրցավար՝ Դոնատաս Ռումշաշ
Մրցավարի առաջին օգնական՝ Դովիդաս Սուզիեդելիս
Մրցավարի երկրորդ օգնական՝ Վիտիս Սնարսկսիս
4-րդ պաշտոնյա՝ Դոնատաս Սիմենաս
ՈւԵՖԱ-ի պատվիրակ՝ Ժան Պոլ Մայվիս:
Այս մասին տեղեկացնում են «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքից։
Հիշեցնենք, որ առաջին խաղում հայկական ակումբը խոշոր՝ 0-4 հաշվով պարտություն էր կրել «Վուլվերհեմփթոնից» Երևանում։
