Բազմաթիվ հայեր խաղաղ ցույց կիրականացնեն Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Լոս Անջելեսում ապրիլի 24-ին բազմահազարանոց երթ կիրականացվի։

Միջոցառմանը մասնակցելու համար արդեն դիմել են Կալիֆոռնիայի հայկական խոշորագույն համայնքային կառույցները։

Ինչպես տեղեկացնում է «Ռուսարմինֆո»-ն, այս տարի երթը կավարտվի խաղաղ ցույցով՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի մոտ։

Միջոցառման կազմակերպիչները հայտնում են, որ երթի մասնակիցների թվում կլինեն բազմաթիվ ամերիկացի պետական և քաղաքական գործիչներ, իրավապաշտպան կազմակերպությունների և Կալիֆոռնիայի ազգային այլ համայնքների ներկայացուցիչներ։

Ամենաթարմ