fbpx
Կառավարություն

ՀԴՄ կտրոնների հարցը վերջը ո՞նց է լուծվելու․ լրագրողը՝ ՊԵԿ նախագահին

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դավիթ Անանյանին՝ պատասխանի ակնկալիքով.

Պարոն Անանյան, շատ է խոսվում, թե իբր ՀԴՄ կտրոնների հարցը լուծված է, և անգամ վարչապետին ներկայացվում է, որ ավելի շատ ՀԴՄ-ներ են տպում, քան նախկինում: Կարող է տպում են, բան չունեմ ասելու, բայց փաստ էր, որ ՀԴՄ կտրոն չեն տալիս շատ տեղերում` միրգ-բանջարեղենի խանութներում, փոքր խանութներում և անգամ շատ դեպքերում մեծ խանութներում: Անհնար է ամեն անգամ կտրոն պահանջել ու կռվել մի թղթի կտորի համար: Դրա համար մի կյանքն էլ չի հերիքի: Մի բան, որ հնարավոր է անել ի պաշտոնե, անհնար է անել որպես քաղաքացի:

Օրինակներ. Ամիրյան փողոցի GA փոխանակման կետում աչքիս առաջ մի տիկնոջ, դոլարը փոխելուց հետո, կտրոն չտվեցին: Հարցիս ի պատասխան հեգնանքով ասաց՝ չուզեց, չտվեցի: Նորքի երկրորդ զանգված` Ծիրան խանութի փոխանակման կետ. հաճախ կտրոն չեն տալիս: Նույն Ծիրանի երկրորդ հարկում կտրոն չեն տալիս:
Մաշտոցի պողոտայի «Արայ» խանութի փոխանակման կետում երբեմն չեն տալիս: Թաղամասային խանութներում, հատկապես միրգ-բանջարեղենի խանութներում չկա նման բան: Որքան հասկանում եմ՝ ՊԵԿ-ն արդեն չի հետևում էս հարցին, մի երկու ամիս առաջ օրինախախտներն ավելի քիչ էին, հիմա օրինապահներն են քիչ:

Էս կտրոնների հարցը վերջը ո՞նց է լուծվելու»:

https://www.facebook.com/karine.a.harutyunyan/posts/10220565126261697

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ