Շրջիկ առևտրի կետերի փաստաթղթավորումը հեշտացնելու համար նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարվել են փոփոխություններ, որոնցով սահմանվել է պարտադիր պահանջ, որ մանրածախ վաճառք իրականացնելիս, եթե դա կատարվում է շրջիկ առևտրի կետերի միջոցով, կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը պարտավոր են կիրառել հսկիչ դրամարկղային մեքենա։
Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
- Մեր վճարած հարկերը վերադառնում են մեզ․ ՊԵԿ-ը սոցիալական հոլովակ է հրապարակել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
- ՀՀ-ում գրանցվել է արտահանման 23 տոկոս աճ․ հետազոտություն
«Շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնող և ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը ՀԴՄ կտրոնի վրա պարտավոր են տպագրել ապրանքի անվանումը, ծառայության անվանումը, կոդը, գնված ապրանքի քանակը, չափման միավորը և այլն։
Հարկ վճարողը հսկիչ դրամարկղային մեքենան շրջիկ գրանցելու համար պետք է օգտվի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից, որտեղ նրա կողմից պետք է նշվի ՀԴՄ-ի տեղադրման հասցեն, ավտոմեքենայի մակնիշը, նաև ավտոմեքենայի պետհամարանիշը։ Որպես գործունեության հասցե համակարգի կողմից ինքնաշխատ լրացվում է տվյալ ՀՎՀՀ-ի իրավաբանական հասցեն։
Շրջիկ առևտրի կետերում հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը կնպաստի գործարքների թափանցիկությանն ու կնվազեցնի իրացման շրջանառությունների թերհայտարարագրման ռիսկերը», – ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։
