fbpx
Աշխարհ

Հրաձգություն Աֆղանստանում. զոհվել է 4 մարդ

Չորս մարդ, այդ թվում Իսպանիայի երեք քաղաքացի, ուրբաթ սպանվել է հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել Աֆղանստանի կենտրոնական մասում, տեղեկացրել են իսպանական եւ աֆղանստանյան իշխանությունները։

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբդուլ Մատին Քանին տեղեկացրել է, որ երեք եվրոպացիներ եւ Աֆղանստանի մեկ քաղաքացի սպանվել են Բամիան քաղաքում։

Չորս օտարերկրյա քաղաքացիներ եւ երեք աֆղանստանցիներ վիրավորվել են հարձակման հետեւանքով, երբ գրոհայինները կրակ են բացել, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Քանիին։

Ձերբակալվել է չորս մարդ։

Վիրավորների մեջ կա եւս մեկ իսպանացի, CNN հեռուստաալիքին տեղեկացրել է իսպանական դիվանագիտական աղբյուրը։

Նա ուրբաթ տեղեկացրել է, որ Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունը արտակարգ իրավիճակների հյուպատոսական բաժնի հետ համատեղ աշխատում է հանգամանքները պարզելու ուղղությամբ, օգնություն է ցուցաբերում տուժածներին եւ կապ հաստատում նրանց ընտանիքների հետ։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը տեղեկացրել է, որ զոհվածները զբոսաշրջիկներ էին։

«Ցնցված եմ Աֆղանստանում իսպանացի զբոսաշրջիկների սպանության լուրից։ Ուշադիր հետեւում եմ իրավիճակին։ Իսպանիայի արտաքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների հյուպատոսական բաժինը աշխատում է անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։ Ցանկանում եմ ցավակցություն հայտնել նրանց հարազատներին եւ մերձավորներին»,- գրել է Իսպանիայի վարչապետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ