fbpx
Կառավարություն

Հեղաշրջման փորձի հետևանքով եղել են պաշտոնանկություններ․ Արմեն Գրիգորյան

Բոլոր փորձերը կանխվել են և որևէ վտանգ չկա։ Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ չհերքելով, որ երկրում հեղաշրջման փորձեր են եղել։

Նա անուններ չհնչեցրեց, բայց ասաց, որ հետևանքեր եղել են, այդ թվում՝ պաշտոնանկություններ: Պաշտոնյան չբացառեց նաև առաջիկայում քրեական գործի հարուցումը:

«Պարբերաբար այսպես կոչված ընդդիմությունը կամ նախկին իշխանությունը փորձել է տորպեդահարել։ Նրանք օգտագործել են և՛ գործիքներ, և՛ մարդկանց։ Շատ մարդիկ տրվել են այդ գաղթակղությանը և հետևել են այդ մտքերին կամ գաղափարներին և փորձել են քայլեր ձեռնարկել։ Ու դրա արդյունքում, կարող եմ ասել, որ որևիցե հաջողություն չեն ունեցել»,-նշեց նա։

Դիտարկմանը, թե վերջին շրջանում պաշտոնանկ են արվել երկրի ոստիկանապետը, Ազգային անվտանգության, Պետական պահպանության ծառայությունների ղեկավարները և հարցին, թե կարելի է ենթադրել, որ նրանք կապված են եղել այդ փորձերին կամ առնվազն աչք են փակել դրանց վրա, Գրիգորյանն ասաց, որ անունների մասին այս պահին հստակեցում չի մտցնի։

«Ես կարող եմ ասել, որ առաջացել են նման խնդիրներ, նաև ողջամիտ կասկածներ են առաջացել, որ այդպիսի նպատակներ կան»,-հավելեց անվտանգության քարտուղարը։

Նա չհստակեցրեց նաև, թե ինչն է իշխանության մոտ ողջամիտ կասկածներ առաջացրել, որ նման փորձեր են եղել, որոնց անգամ պաշտոնանկություններ են հաջորդել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ