fbpx
Իրավական

ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Հրայր Թովմասյանի բնակարանում

Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

Առայժմ մանրամասներ չեն հաղորդվում, Մակինյանը խոստանում է, որ խուզարկության ավարտից հետո ՍԴ նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ։

https://www.facebook.com/amram.makinyan/posts/175903693486008

Հիշեցնենք, ՀՔԾ-ում քննվող գործով մոտ մեկ ամիս առաջ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ