Հեմիլթոնը՝ Ֆորմուլա 1-ում իր անհաջողության մասին

«Մերսեդես»-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը պատմել է Գերմանիայի Գրան պրիից հետո իր զգացողությունների մասին։ Բրիտանացին զբաղեցրել է 11-րդ տեղը։ Այս վատ արդյունքի պատճառը Հեմիլթնի թույլ տված սխալն ու շտրաֆն էին։

«Իմ հիշողության մեջ մնացած ամենավատ հանգստյան օրերից մեկն էր։ Ես առողջական խնդիրներ ունեի, բայց անկախ դրանից՝ ստպված էի մրցել։ Իմ խնդիրները ոչինչ են՝ հաշվի առնելով այն, թե ինչ կզգան մյուսների։

Ես հասկանում էի, որ դժվար է լինելու, հատկապես երբ խոսքը թաց ճանապարհի մասին է։ Սկզբում հեշտ էր, բայց հետո սկսվեցին դժվարությունները։ Ցավալի է։

Ուրախ եմ Ֆետելի համար․ նա վերջին տեղով կարողացավ հասնել երկրորդին։ Ուրախ եմ նաև Կվյատի երրորդ տեղի համար։ Հաճելի է տեսնել նրան»,-պատմել է Հեմիլթոնը։

Ամենաթարմ