Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է շարք վերադառնալ իր նախկին թիմի` «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում:
Այս մասին հայտնում է Evening Standard-ը:
Դեկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը մինչև 6 շաբաթ բաց կթողնի աջ ոտքի կոճի կոտրվածքի պատճառով: Մխիթարյանը վերջերս վերսկսել էր մարզումները մարզասրահում:
Հունվարի 25-ին «Արսենալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» միմյանց հետ կխաղան Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակչի շրջանակոմ Լոնդոնում:
Հայ ֆուտբոլիստն, ավելի վաղ, պատասխանելով «Արսենալի» շնորհավորանքին, նշել էր, որ շուտով կվերադառնա ավելի ուժեղ ու էներգիայով լի: