Australian Open. Կանանց մրցաշարում հայտնի են կիսաեզրակչի առաջին մասնակիցները

Ամենադիտվածներ

Australian Open. Կանանց մրցաշարում հայտնի են կիսաեզրակչի առաջին մասնակիցները

Ավստրալիայի Բաց առաջնության կանանց մրցաշարում հայտնի են կիսաեզրափակիչ փուլի առաջին մասնակիցները:

Չեխիայի ներկայացուցիչ Պետրա Կվիտովան, ով մրցաշարի 8-րդ ռակետն է, 1/4 եզրափակչում 6:1, 6:4 հաշվով վստահ հաղթանակ տոնեց ավստրալուհի Էշլի Բարտիի նկատմամբ:

1 ժամ 8 րոպե տևած հանդիպման ընթացքում Կվիտովայի ակտիվում գրանցվեց 3-ական էյս և բրեյք, 2 կրկնակի սխալ, իսկ Բարտիի ակտիվում՝ 2 էյս, 1 կրկնակի սխալ:

Եզրափակչի ուղեգրի համար Պետրա Կվիտովան պայքարելու է ամերիկուհի Դանիել Կոլինզի հետ: Վերջինս այս փուլում 2:6, 7:5, 6:1 հաշվով առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Անաստասիա Պավլյուչենկովայի նկատմամբ:

Թենիսիստուհիները կորտում անցկացրին 2 ժամ 16 րոպե. այդ ընթացքում Կոլինզի ակտիվում գրանցվեց 6 էյս, 1 կրկնակի սխալ, իսկ Պավլյուչենկովայի ակտիվում՝ 6-ական էյս և կրկնակի սխալ:

Հաղորդում է armsport.am-ը։


Հեղինակ:Մաշա Սաշա
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ